Վաշինգտոնի ավիաաղետից փրկվածներ չկան․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի ավիաաղետից փրկվածներ չկան։
«Որևէ մեկը չի փրկվել Վաշինգտոնում քաղաքացիական ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
Կանզաս նահանգից Վաշինգտոն թռչող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռին, երկուսն էլ ընկել են Պոտոմակ գետը: Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, ուղղաթիռում՝ երեք զինվորական: