Տոտենհեմը նոր տրանսֆեր է համաձայնեցրել
«Տոտենհեմը» ձգտում է ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
Armsport-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել «Բավարիայի» հետ հարձակվող Մատիս Տելի տեղափոխության հարցում։
Հնարավոր գործարքի արժեքը կարող է կազմել 60 միլիոն եվրո: Ակումբները համաձայնության են եկել, սակայն այժմ որոշումը պետք է կայացնի անձամբ Տելը։
19-ամյա ֆրանսիացուն ժամանակ է հատկացվել մտածելու համար. 2024/2025 մրցաշրջանում Մատիս Տելը «Բավարիայի» կազմում մասնակցել է 14 հանդիպման։