«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգային ծրագրով է հանդես եկել «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում՝ տպավորիչ և հիշարժան ծրագրով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտի մենակատարմամբ հնչեցին Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Համերգի ընթացքում հանդիսատեսն ունկնդրեց նաև Յոհաննես Բրամսի թիվ 4 սիմֆոնիան:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։
Երաժշտությունը շարունակում է հնչել Երևանում՝ նոր սերնդի տաղանդավոր երաժիշտների կատարմամբ։