Շատ բավարարված ենք դրական միտումներով. Կոբախիձեն՝ ՀՀ-Վրաստան առևտրատնտեսական կապերի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կարևորեց երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները:
«Շատ բավարարված ենք դրական միտումներով այս ասպարեզներում: Տնտեսական և առևտրային ասպարեզներն ունեն նաև զարգացման ներուժ մեր բարեկամական ժողովուրդների միջև: Մենք այս՝ դեռևս չօգտագործված ներուժը կփորձենք լավագույնս օգտագործել»,- ասաց Վրաստանի վարչապետը:
Անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերություններին՝ Կոբախիձեն հայտարարեց, որ գործընկերությունը և բարեկամությունը շատ ամուր հիմքերի վրա են և մեծ ներուժ ունեն:
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ դեռ ավելի ջանքեր ձեռնարկելու ի շահ այս հարաբերությունների հետագա ամրացմանը, ի շահ մեր երկրների և ազգերի»,- ասաց Կոբախիձեն՝ վարչապետ Փաշինյանին հրավիրելով Վրաստան: