Երևան, 31.Հունվար.2025, 00:00 |
Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայ... Երևանում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, ո... Քննարկում՝ ՀՀ-ում նոր արդյունաբերական ձեռնարկ... Վաշինգտոնի ավիաաղետից փրկվածներ չկան․ Թրամփ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակց... Մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարա... Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պե... Տոտենհեմը նոր տրանսֆեր է համաձայնեցրել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգ... Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ողբերգական վթ... Սկսվում է Առաջավորաց պահքը․ ապաշխարության շաբ... Ցեղասպանության միջազգային ճանաչումը չպետք է լ... Մհերը մշտապես պայքարի առաջնագծում էր․ այսօր ն... «Մայր Հայաստան»-ը կբոյկոտի ավագանու արտահերթ ... Լծեն տանող ճանապարհին կցորդիչով բեռնատարը կող... Քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հ... Նոր ու ժամանակակից լուծումներ. բարեկարգվում է... Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են... 1.5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով տեղա... Սերբ ուսանողները երթով շարժվում են դեպի Նովի ... Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության՝ 2024... Անհետ կորած զինծառայողների հարազատների շատ դի... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրմ... Ուզում եմ վարչապետ Փաշինյանին սրտանց հրավիրել... Նարեկ Մկրտչյանը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկե... Կապահովվի Ընտանեկան և կենցաղային բռնության կա... Հաստատվել է ՀՀ համայնքների միության նոր կանոն... Սարգիս Խանդանյանը կմեկնի Ուկրաինա Շատ բավարարված ենք դրական միտումներով. Կոբախի... Իրանցի վարորդը «Foton» բեռնատարով բախվել է հո... Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կ... Բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա․ ս... ԵՄ առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջան... Տեղի է ունեցել ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական... ՀԱՄԱՍ-ը ևս յոթ պատանդի է հանձնել Կարմիր խաչին Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լիտվայի... ԱԺ-ում գոռգոռոցներ են լսվում. Անդրանիկ Քոչարյ... Նորոգվել է դեպի Դսեղ տանող ավտոճանապարհի առաջ... ՀՀ-ն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյ... ԱՄՆ-ն պլանավորում է արտաքսել ԽՍՀՄ քաղաքացիներ... Տրանսպորտում հսկիչների ներկայությունը որոշակի... Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմ... Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտար... Տարադրամի փոխանակման կետում կեղծ հարյուրդոլար... Ինքնազգացողությունս վատացավ, երբ ասեցին, որ ի... Բախվել են Tesla-ն, BMW-ն և Nissan-ը. BMW-ն կո... Փաշինյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Հ... Անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի ավտոբո... Վարդան Կոստանյանը ազատվել է Իրանում ՀՀ առևտրա... Սպասում եմ հերթը հասնի Աննա Վարդապետյանին, էդ... Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տ... Հանդիպում «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգայ... Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան 2025-ին Սևանա լճում նախատեսվում է իրականացնել... Գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախ... «Հանրային աշխատանքներ» պատժատեսակով հաշվառվել... Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպան... Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանեց ՀՀ... ԵՄ առաքելությունն այցելել է Մարտունի և հետևել... Փաստաբանական ծառայություններ մատուցողների համ... Արձանագրվել է 9 պատահար․ 13 անձ վիրավորվել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ոստիկանները աթոռով նստացույց անող քաղաքացուն ... Իրանի արտգործնախարարը մեկնել է բանակցությունն... Հարգալից լինենք իրար հանդեպ, քննարկումը փակ կ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սրանք պարզապես թվեր չեն. թվերի հետևում մարդկա... Այս տարվանից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները.... Դու ես ինձ ստիպում, որ կոռուպցիա անեմ, թաքցնե... Գնել Սարգսյանը ևս մասնակցում է անհետ կորածներ... Անհետ կորածների ծնողներն Աժ-ում են (տեսանյութ... Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից ... Երևանում «Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ բախվել... Meta-ն Թրամփին 25 մլն դոլար կվճարի 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. Համահ... Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Ա... Նիկոլ Փաշինյանին շատ էի սիրում, բայց գիտե՞ք՝ ... Մեզ հարցնում են՝ եթե չեք հարկելու, հայտարարագ... Նազենի Հովհաննիսյանը պրոֆեսորի և նրա ուսանողո... Վերջապես գտանք այն մարդուն, ում հետ հնարավոր ... Մարտունիում ճանապարհային երթևեկության կանոննե... Համընդհանուր հայտարարագրմամբ 70 միլիարդ դրամ ... Հրդեհ` Դդմաշեն գյուղում Հայտնի փաստաբանական գրասենյակի տնօրենի բնակար... ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները կհանդիպեն Արման Սահակյանը, մի խումբ անձանց օժանդակությա... Ուշադրություն․ դպրոցում փորձարկվելու է էլեկտր... Հայաստանն ավանդաբար մեր լավագույն 10 տնտեսակա... Էլեկտրոնային ստորագրությունը փետրվարի 1-ից կա... Ռոջերսը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է գրանց... 11 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ նախկին... Ջուր չի լինի մի քանի ժամ ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղա... Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ա... Քննարկվել են քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբ... ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը և ռազմական ուղղա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ... Մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարնե...

Տեղի է ունեցել ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:

Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Վրաստանի Կառավարության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին: Ուրախ եմ կրկին հյուրընկալել ընկերոջս՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և եղբայրական Վրաստանի մեր գործընկերներին:

Արդեն առիթ ունեցել ենք արձանագրելու, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերը կարևոր հարթակ են Հայաստանի և Վրաստանի միջև բազմաշերտ և բազմակողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու և համագործակցության նոր հեռանկարներ և ձևաչափեր նախանշելու համար:

Հատկապես կարևոր եմ համարում, որ այս հանձնաժողովի աշխատանքի շրջանակում քննարկվել և քննարկվում են կոնկրետ անելիքներ, կայացվում են հստակ որոշումներ, ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք անմիջականորեն ազդում են մեր երկրների փոխհարաբերությունների ու մեր հասարակությունների բարեկեցության, նրանց միջև փոխհարաբերությունների ամրապնդման վրա: Հանձնաժողովի նախորդ նիստի շրջանակներում՝ 2024 թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրված Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրն անկյունաքարային փաստաթուղթ եմ համարում ինչպես Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունություն և զարգացում ապահովելու տեսանկյունից: Այդ փաստաթուղթը ոչ միայն իրավական առումով արտացոլում է մեր երկրների համագործակցության բարձր մակարդակը, այլև առավել լայն գործնական հնարավորություն է ընձեռում բազմաթիվ ոլորտներում առկա փոխգործակցությունն առանց սահմանափակումների ընդլայնելու համար:

Մեր երկրներն ու հասարակությունները կիսում և փոխլրացնում են մշակութային և արժեհամակարգային բազմաթիվ ավանդույթներ, որոնց սպասարկելու և հարստացնելու պատվաբեր պարտականությունը մեր կառավարություններն իրականացնում են նաև այս հանձնաժողովի շրջանակում: Մեր համատեղ աշխատանքը խարսխված է Հայաստանի և Վրաստանի փոխադարձ շահերի, հետաքրքրությունների և հարգանքի վրա, որի անհրաժեշտության վերաբերյալ վաղուց արդեն ձևավորվել է ընդհանուր ընկալում:

Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է

Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,

Արդեն ռազմավարական գործընկերների դիտանկյունից հայացք գցելով մեր երկրների համագործակցության պատմությանը՝ արձանագրում ենք, որ անկախ Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխգործակցության ավելի քան 30 տարվա տարեգրություն: Այդ տարիների ընթացքում միասին արձանագրել ենք շոշափելի ձեռքբերումներ ու հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ: Սակայն ուզում եմ նաև ընդգծել այն ահռելի ներուժը, որն առկա է մեր երկրների հարաբերություններն էլ ավելի հարստացնելու համար:

Այդ ներուժն ու փոխգործակցությունը շարունակելու համատեղ հանձնառությունը հիմնված է շատ կոնկրետ քաղաքական իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը լիարժեքորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ու Վրաստանը, խորը ընկալում և փոխըմբռնում ունենալով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության շուրջ, հանձնառու են գործնական ջանքեր գործադրել տարածաշրջանում այս նպատակներին հասնելու ուղղությամբ։

Արդեն իսկ կառուցվածի վրա նորն ավելացնելու մտայնությամբ մենք ամփոփել ենք 2024 թվականը, որն արդյունավետ տարի ենք համարում Հայաստան-Վրաստան փոխգործակցության խորացման տեսանկյունից: Այդուհանդերձ, մեր ջերմ հարաբերությունների բնույթը պահանջում է երբեք չբավարարվել ձեռք բերածով և համատեղ բացահայտել ու հաղթահարել նոր հորիզոններ:

Հնարավոր է սա 2 մարդ, ամբիոն and տեքստ նկարն է

Ահա այդ հրամայականով պայմանավորված՝ համոզված եմ, որ 2025 թ. ընթացքում բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ ձգտելու ենք կյանքի կոչել նոր ու հավակնոտ ծրագրեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում՝ տրանսպորտից մինչև կապ և հաղորդակցություն, էներգետիկայից և տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև անվտանգություն, զբոսաշրջությունից և գյուղատնտեսությունից մինչև շրջակա միջավայրի պահպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակութային համագործակցություն և մարդկանց միջև շփումների ակտիվացում:

Չբավարարվելով ձեռք բերածով՝ անհրաժեշտ եմ համարում համատեղ քայլեր ձեռնարկել նաև մաքսային և սահմանահատման գործող կարգավորումներն ավելի դյուրացնելու ուղղությամբ, որը թույլ կտա ավելի մեծացնել երկու երկրների միջև իրականացվող փոխադրումների ծավալը։ Էական է, որ մեր պետությունների կառավարությունները աշխատեն առկա իրավապայմանգրային բազան առավել ներդաշնակեցնելու և բիզնեսի շփումների և համագործակցության համար առկա դաշտը առավել դյուրացնելու ուղղությամբ։

Անդրադառնալով տնտեսական համագործակցության կարևոր ցուցիչներից մեկը համարվող երկկողմ առևտրաշրջանառությանը՝ պետք է նշեմ, որ այստեղ որոշակի նվազում ունենք: 2024 թվականի հունվար-նոյեմբերին մեր առևտրաշրջանառությունը որոշակիորեն նվազել է մեր վիճակագրական տվյալների համաձայն, որովհետև մեր վիճակագրությունների մեթոդաբանություններն էլ մի փոքր տարբեր են: Բայց ամեն դեպքում, հուսով եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում հնարավոր կլինի ոչ միայն վերադառնալ նախկին ծավալներին, այլև առաջընթաց ապահովել, ինչը և մեր մշտական քննարկումների տիրույթում է:

Այս համատեքստում հատկապես կարևորում ենք ողջ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու լիարժեք վերագործարկումը, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Ինչպես գիտեք, 2023թ. հոկտեմբերին Թբիլիսիում հենց այդ նպատակով ներկայացրել եմ Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մեր պատկերացմամբ՝ Վրաստանն առանցքային դերակատարություն ունի տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով այդ իրողությունը և ունի Վրաստանի համար շատ կոնկրետ ու շոշափելի օգուտներ ապահովելու ներուժ:

Հնարավոր է սա 4 մարդ and Օվալաձև գրասենյակ նկարն է

Թեև 2024 թ. հագեցած էր տարածաշրջանային և գլոբալ մի շարք մարտահրավերներով, բայց Հայաստանն ու Վրաստանը կարողացել են համահունչ լուծումներ գտնել արագ փոփոխվող քաղաքական և տնտեսական միջավայրում՝ նախադրյալներ ստեղծելով ապագա հաջողությունների համար: Ռազմավարական տրամաբանություն ունեցող մեր փոխգործակցությունն արտահայտվում է նաև ներկա աշխարհաքաղաքական խրթին իրավիճակում միմյանց համար կենսական համարվող հարցերի նկատմամբ առավել նրբանկատ, ուշադիր և աջակցող քաղաքականության որդեգրմամբ, որը, համոզված եմ, շարունակվելու է նաև առաջիկայում:

Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,

Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ և իմ ուրախությունն արտահայտելով ձեզ հյուրընկալելու առիթով, ուզում եմ հաջողություն մաղթել մեզ երկկողմ բոլոր փոխշահավետ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Վստահ եմ, որ ապագայում ևս երկուստեք կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերն առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման և ընդլայնման ուղղությամբ:

Շնորհակալություն»:

Իր հերթին, Իրակլի Կոբախիձեն նշել է.

«Մեզ համար մեծ պատիվ է համանախագահել այս խորհրդի նիստը, որը 14-րդ անգամ է անցկացվում: Այս թվերը վկայում են սերտ համագործակցության մասին, որ մեր միջև կա: Նշեմ, որ շատ հետաքրքիր երկկողմ հանդիպում ունեցանք ՀՀ վարչապետի հետ, բազմաթիվ թեմաների մասին խոսեցինք, որոնք կապված են մեր երկրների միջև շփումների և տարածաշրջանի ու գլոբալ զարգացումների հետ: Շատ կարևոր է պահպանել սերտ գործընկերային կապ մեր երկրների համատեղ շահերից ելնելով:

Պետք է նշել երկխոսության բարձր, շատ բարձր մակարդակը մեր երկրների միջև, համագործակցությունը բոլոր մակարդակներում, որի վկայությունը մեր գերազանց շարունակվող համագործակցությունն է: Ես ուրախ եմ, որ սա շոշափելի արդյունքներ է տալիս: Մեր երկրները վաղեմի հարաբերություններ ունեն՝ հիմնված ոչ միայն աշխարհագրական հարևանության, հարևան լինելու փաստի վրա, այլ նաև մեր բարեկամական կապը շատ խորը պատմական ամուր հիմքեր ունի: Դա գերազանց բարեկամական կապերն են հայ և վրացի ժողովուրդների միջև, հազարավոր տարիների կապերը, հիմքում մեր Կառավարությունների միջև փոխադարձ հարգանքն է:

Հնարավոր է սա 2 մարդ, Օվալաձև գրասենյակ, նորությունների բաժին and տեքստ նկարն է

Այս հարաբերությունները վերածվել են ռազմավարական գործընկերության հռչակագրի, որը ստորագրվեց անցյալ տարի, որով Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն ավելի բարձր մակարդակի են հասցվելու, մենք շարունակելու ենք խորացնել մեր քաղաքական, տնտեսական կապերը բազմաթիվ ուղղություններով: Ես վստահ եմ, որ այս հանդիպումն առավելագույնս արդյունավետ կծառայի առկա համագործակցության ձևաչափերի ամրապնդմանը և խորացմանը, մեր համագործակցության խորացմանը և նոր ուղիների բացահայտմանը:

Վրաստանը միշտ պատրաստ է եղել աջակցել տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, որը մեր երկրների զարգացման նախապայման է: Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ: Հայաստանը և Վրաստանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, մեծապես շնորհակալ եմ Ձեզ այն բանի համար, որ անսասան աջակցություն եք ցուցաբերում Վրաստանին:

Վրաստանի Կառավարությունն արդյունավետորեն շարունակում է բիզնես միջավայրը, ներդրումների միջավայրը բարելավել: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանը հետաքրքիր երկիր է Հայաստանից ներդրումների համար: Պետք է ասեմ, որ հայաստանյան ներդրումներն ավելացել են մոտ 40 տոկոսով և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վրաստանն առավել գրավիչ դառնա բիզնեսով զբաղվելու և ներդրումների համար: Պիտի ասեմ, որ մենք արդյունավետ, հստակ մեխանիզմներ, պայմաններ և ծրագիր ունենք ներդրողների համար և աջակցելու ենք, որ ձեր երկրից ավելի շատ ներդրողներ գան:

Մենք շատ ուրախ ենք, որ Վրաստանը մեր բարեկամ Հայաստանի համար մնում է գրավիչ նշանակետ զբոսաշրջության համար: Հայաստանից մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր: Դա տպավորիչ թիվ է փոքր երկրի համար: Զբոսաշրջությունն ավելի կարևորություն ունի ոչ միայն տնտեսական զարգացման համար, զբոսաշրջությունն այն գործիքներից է, որոնցով կարելի է խորացնել ժողովուրդների միջև կապերը, մեր երկրների միջև կապերը, որոնք արդեն իսկ շատ ուժեղ պատմական արմատներ ունեն, ուստի մենք պատրաստ ենք էլ ավելի բարելավել զբոսաշրջային հանգրվանները և ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Հայաստանից:

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ներդրողներ բերենք մեր երկրներ: Վրաստանը և հայաստանը համատեղ փաթեթներ են առաջարկում ճանապարհորդներին և պետք է էլ ավելի բարելավենք մեր համագործակցությունը: Այս նախաձեռնությունները կօգնեն բարելավելու երկրների մասին տեղեկացվածությունը, տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը, իրազեկվածությունը: Ընդհանուր առմամբ, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն էլ ավելի խորացնելու կապերը տնտեսության, առևտրի ոլորտներում: Մեր ողջ թիմը պատրաստ է դա անել և հուսով ենք շատ սերտ համագործակցություն ունենալ Հայաստանի հետ նաև այս ուղղությամբ»:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերի ընթացքը: Կարևորվել են առևտրաշրջանառության խթանման, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության և այլն ուղղություններով կապերի խորացմանը միտված հետևողական քայլերը:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ստորագրել են նիստի արձանագրությունը:

Այս թեմայով

Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայ... Երևանում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի, ո... Քննարկում՝ ՀՀ-ում նոր արդյունաբերական ձեռնարկ... Վաշինգտոնի ավիաաղետից փրկվածներ չկան․ Թրամփ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակց... Մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարա... Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պե... Տոտենհեմը նոր տրանսֆեր է համաձայնեցրել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգ... Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում ողբերգական վթ... Սկսվում է Առաջավորաց պահքը․ ապաշխարության շաբ... Ցեղասպանության միջազգային ճանաչումը չպետք է լ... Մհերը մշտապես պայքարի առաջնագծում էր․ այսօր ն... «Մայր Հայաստան»-ը կբոյկոտի ավագանու արտահերթ ... Լծեն տանող ճանապարհին կցորդիչով բեռնատարը կող... Քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հ... Նոր ու ժամանակակից լուծումներ. բարեկարգվում է... Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են... 1.5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով տեղա... Սերբ ուսանողները երթով շարժվում են դեպի Նովի ... Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության՝ 2024... Անհետ կորած զինծառայողների հարազատների շատ դի... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրմ... Ուզում եմ վարչապետ Փաշինյանին սրտանց հրավիրել... Նարեկ Մկրտչյանը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկե... Կապահովվի Ընտանեկան և կենցաղային բռնության կա... Հաստատվել է ՀՀ համայնքների միության նոր կանոն... Սարգիս Խանդանյանը կմեկնի Ուկրաինա Շատ բավարարված ենք դրական միտումներով. Կոբախի... Իրանցի վարորդը «Foton» բեռնատարով բախվել է հո... Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կ... Բանկային գաղտնիքի չեղարկման մասին խոսք չկա․ ս... ԵՄ առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջան... Տեղի է ունեցել ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական... ՀԱՄԱՍ-ը ևս յոթ պատանդի է հանձնել Կարմիր խաչին Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լիտվայի... ԱԺ-ում գոռգոռոցներ են լսվում. Անդրանիկ Քոչարյ... Նորոգվել է դեպի Դսեղ տանող ավտոճանապարհի առաջ... ՀՀ-ն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյ... ԱՄՆ-ն պլանավորում է արտաքսել ԽՍՀՄ քաղաքացիներ... Տրանսպորտում հսկիչների ներկայությունը որոշակի... Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմ... Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտար... Տարադրամի փոխանակման կետում կեղծ հարյուրդոլար... Ինքնազգացողությունս վատացավ, երբ ասեցին, որ ի... Բախվել են Tesla-ն, BMW-ն և Nissan-ը. BMW-ն կո... Փաշինյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Հ... Անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի ավտոբո... Վարդան Կոստանյանը ազատվել է Իրանում ՀՀ առևտրա... Սպասում եմ հերթը հասնի Աննա Վարդապետյանին, էդ... Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում տ... Հանդիպում «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգայ... Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան 2025-ին Սևանա լճում նախատեսվում է իրականացնել... Գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախ... «Հանրային աշխատանքներ» պատժատեսակով հաշվառվել... Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպան... Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանեց ՀՀ... ԵՄ առաքելությունն այցելել է Մարտունի և հետևել... Փաստաբանական ծառայություններ մատուցողների համ... Արձանագրվել է 9 պատահար․ 13 անձ վիրավորվել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ոստիկանները աթոռով նստացույց անող քաղաքացուն ... Իրանի արտգործնախարարը մեկնել է բանակցությունն... Հարգալից լինենք իրար հանդեպ, քննարկումը փակ կ... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սրանք պարզապես թվեր չեն. թվերի հետևում մարդկա... Այս տարվանից կսկսենք ջրծաղիկի պատվաստումները.... Դու ես ինձ ստիպում, որ կոռուպցիա անեմ, թաքցնե... Գնել Սարգսյանը ևս մասնակցում է անհետ կորածներ... Անհետ կորածների ծնողներն Աժ-ում են (տեսանյութ... Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից ... Երևանում «Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ բախվել... Meta-ն Թրամփին 25 մլն դոլար կվճարի 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. Համահ... Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Ա... Նիկոլ Փաշինյանին շատ էի սիրում, բայց գիտե՞ք՝ ... Մեզ հարցնում են՝ եթե չեք հարկելու, հայտարարագ... Նազենի Հովհաննիսյանը պրոֆեսորի և նրա ուսանողո... Վերջապես գտանք այն մարդուն, ում հետ հնարավոր ... Մարտունիում ճանապարհային երթևեկության կանոննե... Համընդհանուր հայտարարագրմամբ 70 միլիարդ դրամ ... Հրդեհ` Դդմաշեն գյուղում Հայտնի փաստաբանական գրասենյակի տնօրենի բնակար... ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները կհանդիպեն Արման Սահակյանը, մի խումբ անձանց օժանդակությա... Ուշադրություն․ դպրոցում փորձարկվելու է էլեկտր... Հայաստանն ավանդաբար մեր լավագույն 10 տնտեսակա... Էլեկտրոնային ստորագրությունը փետրվարի 1-ից կա... Ռոջերսը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է գրանց... 11 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ նախկին... Ջուր չի լինի մի քանի ժամ ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղա... Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ա... Քննարկվել են քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբ... ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը և ռազմական ուղղա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ... Մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարնե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan