Նորոգվել է դեպի Դսեղ տանող ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ 2024 թվականին հիմնանորոգվել է Մ-6 միջպետական ճանապարհից դեպի Դսեղ տանող Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող կամուրջը։
Կամուրջը բաղկացած է 7 թռիչքներից, կամրջի երկարությունը՝ 117մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 6.9 մ, երկու կողմերում առկա են մայթեր՝ յուրաքանչյուրը 0.75 մ լայնությամբ։
Հիմնանորոգման ծրագրի շրջանակում նորոգվել են հենարաններն ու թռիչքային կառուցվածքները, կամրջի ծածկը՝ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, վերականգնվել են մայթերը, տրանսպորտային օբյեկտը կահավորվել է նաև անվտանգության տարրերով՝ տեղադրվել են բազրիքներ, անվահրիչներ, կատարվել է գծանշում։
Հիմնադրամից հիշեցնում են, որ 2024 թվականին իրականացվել է նաև դեպի Դսեղ տանող մոտ 7.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի միջին նորոգում։