Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հաջորդիվ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: