Գնել Սարգսյանը ևս մասնակցում է անհետ կորածների հարցով փակ քննարկմանը
Ազգային ժողովում անհետ կորածների հարցով փակ քննարկմանը մասնակցելու է եկել վերջերս ՔՊ-ի շարքերը լքած, դերասան, հաղորդավար Գնել Սարգսյանը: Մեր լրագրողի հարցին, թե որպես ո՞վ է մասնակցելու նիստին, Սարգսյանը հայտնեց, որ «Հանրային օրակարգի պաշտպանություն» ՀԿ-ն է ներկայացնում, իրեն էլ ծնողներն են հրավիրել, գրում է «Հրապարակ»-ը։
Արդեն ԱԺ-ում են տասնյակ ծնողներ, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազը։