Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Արամ Հակոբյանն է
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Չեմպիոն դարձավ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեցին 5.5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:
Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 5-րդ:
Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը:
Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։