Նազենի Հովհաննիսյանը պրոֆեսորի և նրա ուսանողուհու սիրավեպի մասին 18+ գիրք է կարդացել լողափում
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Օմանի մայրաքաղաք Մասկատի լողափից բիկինիով լուսանկար է հրապարակել։
«Հաճույքով կարդացի Ֆիլիպ Ռոթի «մեռնող կենդանին» վեպը՝ 2001- ին լույս տեսած»։
«Մի շնչով կարդալու...
բայց ամենաթանկ փաստը Ռոթի՝ իր սիրային նկարագրություններում ու փիլիսոփայական մտորումներում, իր սիրո օբյեկտի՝ Կոնսուելլայի ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ նկարագիրն էր:
Կոնսուելլան՝ Կուբայի իր կարոտով, իր պապերի տան երազանքով, որն անգամ չէր տեսել, Կաստրոյի նկատմամբ իր ատելության՝ որպես բռնապետի, որովհետև խլել էր ու կործանել իր հայրենիքը... ու մի քանի սերունդ մնաց անԵրկիր:
Մարդկային ճակատագրերը խաչվում են ամենուր ու ամեն օր: Եթե աչք ունես կտեսնես ու կհասկանաս:
Թե արդեն կարդացել եք՝ ասեք ձեր կարծիքը... իհարկե հասուն գրականություն է, գոնե 18+ )
Մի օրով աշխարհի քաոսից կտրվելու հնարավորություն:
Պրոֆեսորի և նրա ուսանողուհու սիրավեպի շուրջ հյուսված այս պատումը կյանքի ու մահվան մասին է... ու Սիրո»,- գրել է Նազենի Հովհաննիսյանն իր սոցցանցային էջերում։