Հայտնի փաստաբանական գրասենյակի տնօրենի բնակարանից գողացել են 2 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր
Հունվարի 28-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկի բնակիչ Ի. Ճ-ից, ով հայտնել է, որ նույն օրը մի քանի ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանի 1-ին հարկի պատուհանը բացել են, մտել ներս և այնտեղից կատարել գողություն, հայտնում է Shamshyan.com-ը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է Հայաստանում հայտնի «Ex Lége» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենին, իսկ գողը կամ գողերը բնակարանից հափշտակել են մոտ 2 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդեր: