Հայաստանն ավանդաբար մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Վրաստանի ԱԳ նախարար
Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է այն բարեկամության, դարեր շարունակ ունեցած մեր սերտ հարաբերությունների, համագործակցության վրա, որը մեզ կապում է: Այդ հիմքերն ամուր են մեր երկու երկրների միջև: Անշուշտ, այս շրջանակը, որը մենք արդեն իսկ անվանել ենք որպես ռազմավարական գործընկերություն, է՛լ ավելի է սերտացնելու հարաբերությունը բոլոր ուղղություններով: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Հայաստանն ավանդաբար մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է: Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք է՛լ ավելի հնարավորություններ ունենք՝ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու, և տեսնում ենք, որ շատ մեծ է միտումը զբոսաշրջության ոլորտում: Հայերից շատ-շատերն են այցելում Վրաստան, և մենք անչափ ուրախ ենք լինում հյուրընկալել նրանց, և ուրախ ենք, որ նրանք ամենաբարձր 3 այցելող ազգերի թվում են մեզ համար»,- ասաց նա: