Ռոջերսը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է գրանցել
«Աստոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսը Չեմպիոնների լիգայի ռեկորդ սահմանեց՝ երկու գոլ խփելով «Սելթիկին»:
22-ամյա ֆուտբոլիստը 3-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 5-րդում դուբլի հեղինակ դարձավ։
Անգլիացին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով երկու գոլ է խփել հանդիպման հինգերորդ րոպեին:
Մորգան Ռոջերսն այս մրցաշրջանում անցկացրած 31 հանդիպմանը դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։