11 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ նախկին սենատորը
ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։
CNN-ի փոխանցմամբէ նախկին սենատորն ասել է, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական հետապնդում է»:
«Սա քաղաքական դատավարություն է և լիովին կոռումպացված է»,- ասել է Մենենդեսը դատավարությունից հետո՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերադարձնի դատական համակարգի արդարությունը։
2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները 71-ամյա Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում։ Նրան նաև մեղավոր են ճանաչել որպես օտարերկրյա կառավարության համար աշխատող գործակալ:
Մեղադրող կողմի տվյալներով՝ Մենենդես ամուսինները Եգիպտոսի և Կատարի կառավարությունների համար լոբբինգ անելու դիմաց ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և այլ նվերներ։ Մասնավորապես, ըստ քննիչների, սենատորը խոստացել է հեշտացնել Եգիպտոսին ռազմական մատակարարումների և օգնության համակարգումը։
Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը Մենենդեսին կոչ էր արել հեռանալ պաշտոնից, և սենատորն օգոստոսին հրաժարական էր տվել։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1210731