Դանիլոն նոր ակումբ ունի
Բրազիլացի 33-ամյա պաշտպան Դանիլոն պայմանագիր է կնքել բրազիլական «Ֆլամենգոյի» հետ։
Նա նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆուտբոլիստը Թուրինի «Յուվենտուսից» հեռացել էր այս երկուշաբթի․ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Դանիլոն «Յուվենտուսում» հանդես է եկել 5,5 տարի։ Այս ընթացքում ֆուտբոլիստն անցկացրել է 213 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։