Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ահազանգում է
ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով առողջապահական համակարգի հետ կապված մի իրողության։
«Մի շատ ցավալի, տարօրինակ ու վատ բանի մասին եմ խոսելու՝ առողջապահական համակարգի հետ կապված․ հեղափոխությունից հետո կառավարությունն անգամներով ավելացրեց պետպատվերի ծավալը առողջապահական համակարգում, այսինքն՝ կոնկրետ առողջապահական ծառայություններ, որ առաջ քաղաքացին պետք է վճարեր դրանց դիմաց, պետությունը վերցրեց իր վրա։ Բուժհաստատությունում ամեն ինչ անում են ըստ ընթացակարգի, պետբյուջեից հանում են պետպատվերի գումարը, բուժումն ավարտելուց հետո քաղաքացուն տալիս են թուղթ, ասում՝ գնա, վճարում արա, չեն բացատրում՝ ինչի համար է, բայց երբ նայում ես՝ վրան գրված է նվիրաբերություն կամ նվիրատվություն․ այսինքն՝ քաղաքացին գնում է, ստենտավորվում, պետությունը վճարում է, մի հատ էլ քաղաքացուն ասում են՝ գնա, վճարիր»,- նշում է Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։