Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ (տեսանյութ)
2024 թվականին Երևանի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով: Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ:
Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է Լեոյի, Քրիստափորի, Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում և Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:
Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության և Թումանյան փողոցներում վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով:
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: