Եվրոպան հիմա ապրում է այն զգացմունքները, որոնք տիրում էին ՀՀ-ում 2020-ի պատերազմից հետո. քաղաքագետ
Եվրոպան հիմա ապրում է այն զգացմունքները, որոնք տիրում էին Հայաստանում 2020-ի պատերազմից հետո։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Հետաքրքիր քննարկումներ են սկսվել։ Թրամպի քայլերից հետո Անկեղծության Պահ է այնտեղ։ Իրականում, դա պետք է հասկանային Բայդենի ժամանակաշրջանում, երբ ռուսական էներգակիրների եւ Ռուսաստանի միջոցով Չինաստանի հետ առեւտրական կոմունիկացիայից էին զրկվում։ Խախտված բալանսի պատճարով անվերապահ հայտնվելով ԱՄՆ գրկում, պատրաստ եղիր ծառայել եւ հրաժարվել ինքնությունից։ Բայդենը բացեց պատուհանը Թրամպի անթաքույց իմպերիալիզմի առաջ։
Բարի գալուստ Ռեալ Պոլիտիկ։ Այլեւս չկան հովանավորյալներ եւ հովանավորվածներ, կան միայն շահեր, չոր եկամուտներ եւ վայրի կապիտալիզմ։ Եթե ցանկանում ես, որ քեզ հովանավորեն եւ պաշտպանեն, պատրաստ եղիր ծառայություններ մատուցել եւ վճարել, թեկուզ մարմնի որոշ հատվածներով։ Երկրների սուվերենության աստիճանը պայմանավորված է հագուստի չափսերով։ Չկա այլեւս միջազգային կարգ, այլ կա ուժի իրավունք։
Հայաստանը գնում է Թուրքիա՝ ինքնաոչնչացման, թուրքական ազդեցության գործակալների ղեկավարությամբ։ Եվրոպան շանս ունի դառնալ ինքնուրույն, առանձին-առանձին, ազգային բնակարանների սահմաններում։ Ում մոտ ինչպես ստացվի։
Որքան էլ իրականությունը դառը չլինի, դրա հետ պետք է առերեսվել, որքան շուտ, այնքան ավելի քիչ կլինի իրականության պատճառած հարվածի ուժգնությունը»,- գրել է նա։