Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում
Կասպից ծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան տված Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Boeing-ն ընդհատել է թռիչքը և վայրէջք է կատարել ՌԴ Աստրախան քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Интерфакс-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Նշվում է, որ DP992 չվերթն իրականացնող Boeing 737-ը աղետի ազդանշան է ուղարկել ուղեբեռի խցիկում հրդեհի սենսորի գործարկումից հետո: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Աստրախանում։
Ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել։