14-ամյա շախմատիստը հաղթել է Մագնուս Կարլսենին
14-ամյա ռուսաստանցի շախմատիստ Դավիդ Ախմեդովը հաղթել է աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին կայծակնային շախմատի օնլայն մրցաշարում, փոխանցում է Shantnews-ը։
«Տիտղոսային երեքշաբթի» մրցաշարի երկրորդ տուրում Ախմեդովը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել Կարլսենին։ Դավիդ Ախմեդովի վարկանիշը 2368 է, Մագնուս Կարլսենինը՝ 2831։
Մագնուս Կարլսենը դասական շախմատի աշխարհի չեմպիոն է եղել 2013-2023 թվականներին։ Հետագայում նա հրաժարվել է պաշտպանել տիտղոսը։ Աշխարհի գործող չեմպիոնը հնդիկ Դոմարաջու Գուկեշն է։