Արայիկ Հարությունյանը խոչընդոտում է Ամերիկյան համալսարանին․ ԱՄՆ դեսպանը բարկացել է
Հայաստանում ամերիկյան համալսարանը նոր մասնաշենք կառուցելու թույլտվության խնդրի առաջ է կանգնել: Բանն այն է, որ համալսարանը ոչ մի կերպ չի կարողանում թույլտվություն ստանալ գործող վարչակազմից:
Oragir.News-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թեև ի սկզբանե համաձայնության է եկել համալսարանի ղեկավարության հետ՝ թույլ տալով, որ վերջինս գնի հարակից տները նոր մասնաշենքի կառուցման համար, սակայն հետո փոխել է մտադրությունը՝ ակնարկելով, որ Ամերիկյան համալսարանը ևս պետք է տեղափոխվի կառուցվելիք Ակադեմիական քաղաք:
Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ Ամերիկայի դեսպանը օրերս բարկացել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վրա, սակայն թե վերջնական ինչ է որոշվել արդյունքում, դեռևս պարզ չէ: