Դեռ ուզում եմ մրցել և տիտղոսներ նվաճել․ Լևանդովսկի
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չնայած իր տարիքին, նա շարունակելու է հանդես գալ մոտիվացված։
36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ տարիքն իր համար խոչընդոտ չէ․ «Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է։ Շուտով կդառնամ 37 տարեկան, և ես տարիքիս համար չեմ ամաչում։ Ուզում եմ խաղալ, մարզումներին և խաղերի ժամանակ դեմքիս միշտ ժպիտ կա։ Դեռ ուզում եմ մրցել և տիտղոսներ նվաճել»,- ասել է Լևանդովսկին Polsat Sport-ին տված հարցազրույցի ժամանակ։
Նա նաև ավելացրեց, որ իրեն լավ է զգում «Բարսելոնայում»․ «Ամեն ինչ շատ լավ է, թե՛ ակումբի ներսում, և թե՛ երկրպագուների շրջանում: Ես երջանիկ եմ և չեմ մտածում կարիերան այլ տեղում շարունակելու մասին»:
Այս մրցաշրջանում լեհ հարձակվողը մասնակցել է 30 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականը։