37 միլիոն 796, 993 դրամի չափով տուգանք է նշանակվել «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 37 միլիոն 796, 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ։
Ինչպես տեղեկանում ենք Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։