Մեսսին չի երկարաձգում պայմանագրի ժամկետ Ինտեր Մայամիի հետ․ ինչ է պատահել
Լիոնել Մեսսին չի շտապում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «Ինտեր Մայամիի» հետ, քանի որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Armsport- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն ՝ արգենտինացին ծրագրում է կարիերան ավարտելուց հետո մնալ Կատալոնիայի մայրաքաղաքում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրի գործող պայմանագրի ժամկետը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև այս տարվա վերջ։