Ռոնալդուն երազանքներ է իրականացնում (տեսանյութ)
Տեսանյութեր«Ռեալի» երկրպագուներից Խորխեն, ով հիվանդ է քաղցկեղով, Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Ռեալ»-«Սելտա» հանդիպմանը Կրիշտիանու Ռոնալդուի շնորհիվ հետևել է տրիբունայի VIP հատվածից:
Մամուլի պատահմամբ տեղեկանալով տղայի հիվանդության մասին' Կրիշտիանուն նրան ստորագրված լուսանկար է ուղարկել, իսկ հետո անձամբ զանգահարել է և հրավիրել դիտելու «Սելտայի» դեմ խաղը: Բացի այդ, Ռոնալդուն երիտասարդ երկրպագուի մեջ փորձել է պայքարի ոգի է արթնացնել' ասելով, որ բոլոր հիվանդությունները հաղթահարելի են:
«Ինձ համար սա երազանք էր, որ դարձավ իրականություն: Ես անչափ շնորհակալ եմ Ռոնալդուին այն ամենի համար, ինչը նա արեց ինձ համար: Բարդ է զսպել էմոցիաները, քանի որ երբեք չէի պատկերացնի' նման բան կարող է տեղի ունենալ: Ես VIP հատվածում էի իմ ընտանիքի և Ռոնալդուի որդու հետ: Նա շատ լավ տղա էր, շատ բարեհամբույր և նաև գեղեցիկ: Դա անհավանական էր»,-խաղից հետո «LaSexta» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում ասել է Խորխեն:
Խորխեի մայրը ևս իր շնորհակալությունն է հայտնել.
«Շնորհակալ եմ Ռոնալդուին: Նա յուրահատուկ անձնավորություն է, նա իսկական հրեշտակ է: Ես և իմ ընտանիքը երբեք չենք մոռանա սա: Մարդիկ կարող են նրա մասին տարբեր բաներ խոսել, բայց Ռոնալդուն իսկական հրեշտակ է: Շնորհակալ եմ ամեն ինչ համար, Կրիշտիանու»:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Կրիշտիանու Ռոնալդուն ոչ սոցիալական ցանցերում, որ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում չի անդրադարձել թեմային: Եվ եթե «LaSexta»-ի տեսախցիկը VIP սրահում չֆիքսեր Ռոնալդուի որդու հետ նստած անձանց, այս պատմության մասին ոչ ոք չէր էլ իմանա: