Ժողովրդի պահանջը և բոյկոտը մնում են ուժի մեջ․ մեկ ուղևորությունը՝ 100 դրամ․ Մարության
«Ոչ մի թիվ չունեն, ոչ մի հաշվարկ չկա նրանց որոշման տակ․ նպատակը միայն ժողովրդին թալանելն է»։ Այս մասին հունվարի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի կողմից արված հայտարարությանն այն մասին, որ 2025 թվականին մեկ ուղևորության համար գործելու է 150 դրամ արժեքը։
«Սա էլ քիչ է՝ ասում են մինչև 2025 թվականի վերջ է գործելու, հետո նորից կարող է թանկանալ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է։ Այս պահանջը և բոյկոտը մնում են ուժի մեջ»,-ասել է Մարությանը։