Դա Վինչիի «Ջոկոնդա» հայտնի կտավը կտեղափոխվի Լուվրի առանձին սրահ
Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» հայտնի կտավն այսուհետ կցուցադրվի առանձին սենյակում՝ Լուվրի ցուցահանդեսի մնացած հատվածից առանձին մուտքով, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մոնա Լիզան կցուցադրվի առանձին սենյակում՝ առանձին մուտքով, անկախ Լուվրի ցուցահանդեսի մնացած մասից»,- ասել է Մակրոնը՝ հայտարարելով հայտնի թանգարանի վերականգնման ծրագրերի մասին։