Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հետ
Հայաստանում ՌԴ դեսպանատունը տեղեկատվություն է տարածել ՀՀ ՔԿ-ի նախագահի հետ կայացած հանդիպման մասին։
Հունվարի 17-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քննչական մարմինների միջև երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ հարցեր։