Պորտուգալիայից՝ Հայաստան․ Նոան ներկայացրել է նորեկին
Պորտուգալիայի բարձրագույն լիգայից «Նոայի» կազմը վարձակալական հիմունքներով համալրել է պորտուգալացի աջ եզրային վինգեր Բրունո Ալմեյդան։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա վինգերը հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ 2023/24 մրցաշրջանում «Սանտա Կլարայի» կազմում հռչակվել է Պորտուգալիայի 2-րդ լիգայի չեմպիոն՝ 32 խաղում դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Բրունո Ալմեյդան Պորտուգալիայի բարձրագույն լիգայում անցկացրել է 29 հանդիպում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։