Ինչ կապ ունի «Հարստացիր և հարստացրու»-ն համընդհանուր հայտարարագրման հետ․ վարչապետի պարզաբանումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «Ինչ կապ ունի «Հարստացիր և հարստացրու»-ն համընդհանուր հայտարարագրման հետ» խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հետ կապված որոշ հնարավորությունների։
«Այն քաղաքացիները, որ չունեն մանկապարտեզի, դպրոցի կամ բուհի տարիքի զավակներ, իրենք այդ սոցիալական կրեդիտը կարող են ետ ստանալ իրենք իրենց կրթության վրա ծախսվող գումարներից։ Սա այս բարեփոխման կարևոր նպատակներից մեկն է, որ քաղաքացիներին խթանենք՝ ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց որակավորման բարձրացմանը, կրթության բարելավմանը»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։