Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հեռախոսային նոր խաբեության մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հեռախոսային նոր խաբեության մասին․
«Զգուշացում։ Զանգում են ձեզ բջջային օպերատորի (այս պահին ռուսերեն է, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G: Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չէ, կեղծվում է զանգը)։ Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել, կամ կոդ տրամադրել, ավել պակաս տվյալ են ուզում, անում եք հետևյալը՝ անջատում եք զանգը, ետ եք զանգում, ճշտվում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: