Ատլետիկի ֆուտբոլիստը կանխել է զինված գողերի ներխուժումն իր տուն
Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստ Ալեխանդրո Բերենգերը կանխել է զինված գողերի ներխուժումն իր տուն։
Իսպանական El Correo-ի տվյալներով, երկուշաբթի երեկոյան երեք զինված անձինք փորձել են մտնել ֆուտբոլիստի առանձնատուն, որը գտնվում է Մունգիա մունիցիպալիտետում։
29-ամյա ֆուտբոլիստը կարողացել է փակել ապակե դուռը և կանխել հարձակվողների մուտքը, որոնք սպառնում էին իրեն և իր կնոջը՝ Սոֆիա Ջեմին։
Ոստիկանությունը սկսել է գործի քննությունը։ Բերենգերը և նրա կինը մարմնական վնասվածքներ չեն ստացել։
2023/24 մրցաշրջանում Բերենգերը «Ատլետիկի» կազմում անցկացրել է 30 հանդիպում և խփել 5 գոլ, փոխանցում է Armsport-ը։