Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է ՀՀ բանակի 33-րդ տարեդարձին։
Այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Այսօր՝ հունվարի 28-ին նշում ենք ՀՀ Բանակի օրը։ Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը»,-գրել է դեսպանը։