Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը երկրում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է հրաժարականի մասին:
Ակցիաները սկսվել են որպես ուսանողական ցույցեր, այնուհետև ընդգրկել են հասարակության ավելի լայն շերտեր: Ակցիաների մասնակիցները պահանջել են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, երբերկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ էր զոհվել:
Ցուցարարները բողոքել են նաև նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարած քաղաքականության և երկրում կոռուպցիայի դեմ: