ՆԳ փոխնախարարը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագրի քննարկմանը
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 23-ին մասնակցել է Արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ գրասենյակի կազմակերպած հանդիպմանը, որի շրջանակում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025 թվականներին ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակում իրականացման ընթացքը և առաջիկա հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:
Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ պետական այլ գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներ:
«Արմեն Ղազարյանը, բարձր գնահատելով ՆԳ նախարարության ենթակա երեք ծառայություններում ՄԱԿ-ի գործակալությունների հետ աշխատանքը, միաժամանակ անդրադարձել է հետագա համագործակցության ամրապնդմանը և համակարգված աշխատանքին»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ղազարյանը, մասնավորապես, ընդգծել է կարողությունների զարգացման, փորձագիտական և նյութատեխնիկական աջակցության կարևորությունը։
«Հանդիպմանը ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների մասնակցությամբ ծավալվել է ակտիվ քննարկում»,-նշում է ՆԳՆ-ն։