Բավարիան նոր դարպասապահ ունի
Մյունխենի «Բավարիան» հայտարարել է «Քյոլնի» դարպասապահ Յոնաս Ուրբիգի տեղափոխության մասին։
21-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ուրբիգը «Քյոլնի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Յոնասը Գերմանիայի երիտասարդական հավաքականի դարպասապահն է, փոխանցում է Armsport-ը։