Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայոց բանակի կազմավորման օրը: Մեր պետության կանոնավոր բանակն արդեն 33 տարեկան է:
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։
2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր։
Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։