Անգլիական ակումբը նոր տրանսֆերային առաջարկ կանի Լեչեին
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է այս շաբաթվա սկզբին կրկին դիմել «Լեչեին»՝ Պատրիկ Դորգուի տրանսֆերը գնելու առաջարկով:
Armsport-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իտալական ակումբը ցանկանում է 40 մլն եվրո ստանալ դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, ՄՅՈւ-ն կփորձի այդ գումարին մոտ առաջարկ անել։
Նշվում է, որ Դորգուն արդեն համաձայնեցրել է պայմանները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բայց «Նապոլին» ևս շարունակում է հետաքրքրվել ֆուտբոլիստի ծառայություններով: