Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպում է ունեցել երկրի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանի հետ։
Այս մասին նշված է Թուրքիայի նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Էրդողանի և հայ հոգևոր առաջնորդի միջև հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի պետական հյուրատանը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։