Բագրատաշենի անցակետում ծեծկռտnւք և դանակաhարություն է եղել քաղաքացիների ու տեսուչների միջև
Երկու օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում։ Մի խումբ քաղաքացիներ մեքենան զննության ենթարկելու հարցի շուրջ ծագած անհամաձայնության պատճառով վիճաբանության մեջ են մտել մաքսային ծառայողների հետ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք, գրում է MediaHub-ը:
Կայքը գրում է նաեւ, որ դանակահարություն է եղել կողմերի միջև, կան տուժած անձինք, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել է ոստիկանություն, ինչից հետո դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով. «Հունվարի 25-ին է դեպքը տեղի ունեցել, Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 167-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն, 452-ի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Կա մեկ ձերբակալված, երեք տուժող, քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ»։