Կեղծ է. ՊԵԿ-ը՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ սոցցանցերում տարածվող լուրի մասին
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։
«Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․
«Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստացել ? Ինձ խորհուրդ է տվել գործընկեր և գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, Դուք նույնպես կարող եք ստանալ այն»։
Պաշտոնապես հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նման տեղեկատվություն չի տարածել և այն չի համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք չբացել կցված հղումը` ձեր իսկ անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով:
Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք հետևել բացառապես ՊԵԿ պաշտոնական լրահոսին, հետևյալ աղբյուրներում՝
Պաշտոնական կայքէջ
www.src.am
Սոցիալական հարթակներ
linktr.ee/src_armenia»,- ասված է հաղորդագրության մեջ: