ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով քաղաքացիների հարցադրումներին, տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածով՝ ՊԵԿ նախագահին վերապահված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները սահմանելու լիազորություն։
Այս իրավասության շրջանակում ՊԵԿ նախագահի 300-Ն հրամանով սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի 60-Ն հրամանով։ Փոփոխություններն առնչվում են նաև պարտադիր լրացման ենթակա միանվագ ստացված 300.000 դրամ և ավելի արժեքով գույքի կամ դրամական միջոցների մասին տվյալների ներառմանը:
ՊԵԿ նախագահի 20․01․2025 թ․ թիվ 60-Ն հրամանը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պաշտոնական հրապարակման համար։ Հրամանը պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ օրը կմտնի ուժի մեջ և ենթակա կլինի պարտադիր կիրառման։ Կոմիտեն պատրաստակամ է հետագայում ևս պատասխանել հայտարարագրման թեմայով քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին: