Երևան, 29.Հունվար.2025, 00:00 |
Ժողովրդի պահանջը և բոյկոտը մնում են ուժի մեջ․... Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատես... Դա Վինչիի «Ջոկոնդա» հայտնի կտավը կտեղափոխվի Լ... Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի՝ մեկ ... Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել ՔԿ նախագ... Անչելոտին կարևոր հայտարարություն է արել իր ապ... Տեղեկատվությունը կեղծ է, ԱԺ նախագահը Ռուսաստա... Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ Բանակը պետք է լինի մրցունակ, ոչ թե օրվա հացի ... Պորտուգալիայից՝ Հայաստան․ Նոան ներկայացրել է ... Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների... Չի կարող մահվան ռիսկով «Գազել»-ն ու «ՄԱՆ» ավտ... Եղվարդում բախվել են էլեկտրական «BYD»-ն ու «Me... Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փո... Ինչ կապ ունի «Հարստացիր և հարստացրու»-ն համըն... Ավտովթար՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմե... Ադրբեջանում պետք է ապահովվեն Եվրոպայի խորհրդի... 150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը մա... Սպիտակ բանակի զինվորն ու հրամանատարը․ Արմեն Չ... Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ. այն վարել ... Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ա... Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ ԱԳ պետնախարար Ահմեդ... Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան ... Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետ... Էստոնիան շահագրգռված է հարավկորեական հրետանու... Մեր բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչ... Երևանում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-... Թրամփի լավ խոսքերը բավարար չեն Թեհրանին համոզ... ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Ռոբերտ Վասը Աբու... Մանրամասներ՝ կահույքի արտադրամասի պահեստային ... Ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից, զի... «Խաղաղության խաչմերուկը» նպատակ ունի վերափոխե... Փառք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հայրե... Առաջարկում եմ հանդիպում կազմակերպել ՀՀ գլխավո... Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ... Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորը... Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հեռախոսային... Խոշոր հրդեհ՝ Երևանում․ առաջացած կրակն ու ծուխ... Առավել քան վստահ եմ՝ մեր Բանակը կրկին կվերագտ... Ատլետիկի ֆուտբոլիստը կանխել է զինված գողերի ն... Շնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝... Զանգվածային ցույցեր են Սերբիայում․ բախումներ՝... Հայտնի է՝ երբ տեղի կունենա Արմեն Դուլյանի հոգ... ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի ... Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամար... Որոշ հասցեներում ջուր չի լինի Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտ... Եղանակը՝ առաջիկա օրերին Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. վեր... Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել Թրամփը և Մոդին համաձայնել են համատեղ ջանքերով... Nvidia-ն մեկ օրում 600 մլրդ դոլարով էժանացել ... Գյումրիում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած երիտասարդ... Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքաց... ՃՏՊ՝ Կապան-Տանձավեր ավտոճանապարհին․ բեռնատարը... Տեխասն ավելի քան 400 լրացուցիչ զինվորական կու... ՆԳ փոխնախարարը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի ... Հայտնի է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ... Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլո... Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր ԱՄՆ դես... Ռուս տրանսգենդեր տիկտոկերը Երևանի «Վայբ» սրճա... Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ... Ուշադրություն․ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավ... Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ «Եռա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում թալանել են «Ուիգմոր» ԲԿ-ի վիրաբույժի... Սահմանային խորություններում հակառակորդի ԶՈՒ կ... Մեկնարկել է վարչական դատավարության էլեկտրոնայ... Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգն... Կվերականգնենք Հայոց բանակի ավանդույթներն ու հ... ԶՈՒ-ում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրա... Բավարիան նոր դարպասապահ ունի Վստահ եմ` մեր բանակը կշարունակի լինել անկոտրո... Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, ո... Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մառախուղ է, տես... Բանակի օրը այցելեցինք Եռաբլուր. վարչապետը տես... Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է... ՀՀ զինված ուժերը երկրի անկախության, անվտանգու... Երևան-Դիլիջան ճանապարհին «TESLA»-ն դուրս է եկ... Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջ... Հայկական բանակի օրը` Եռաբլուրում. ՈւՂԻՂ Վարչապետը ներկայացրել է՝ ինչպես է աշխատում սո... Լույս չի լինի. հասցեներ Ավինյանի թանկացումներին թիմում բոլորը չէ, որ ... Թքած ունեն ոչ միայն 1.5 մլն նահատակների, այլ ... ԱՄՆ-ն սառեցրել է բոլոր ծրագրերը. 90 օր՝ «կարա... Հերթական կասկածելի քայլը, այս անգամ Չինաստանի... Օրենքով չհաստատված տողերով հիմն է հնչել Ազգայ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել ... ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստո... Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տն... 2025 թվականին նախատեսվում է ձեռք բերել 45 նոր... Անգլիական ակումբը նոր տրանսֆերային առաջարկ կա... Հայաստանը շատերի համար դիտվել է նպատակահարմար... «ՈՒԱԶ» մեքենայի խուզարկությամբ զենք-զինամթերք... Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համ...

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՌԴ քաղաքացի է դարձել և շինարարական ընկերություն հիմնել․ «Հետք»

2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում, գրել է «Հետք»-ը։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թողնելուց հետո՝ 2017-2019 թթ., Կոստանյանը ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից:

2019-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նա մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե): Այդ ժամանակ, ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը հայտնել էր, որ գտնվում է արտերկրում եւ 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Նույն տարվա նոյեմբերի 25-ին էլ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նախկին գլխավոր դատախազին մարտի 1-ի գործով ներգրավվել է իբրեւ մեղադրյալ, եւ նրան առաջարկվել է 48 ժամում ներկայանալ ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու համար: Կոստանյանն արձագանքել էր, որ գտնվում է Մոսկվայում ու ողջամիտ չի համարում 48 ժամում ներկայանալու պահանջը: Նա հայտնել էր, որ պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով եւ ուսումնական կիսամյակի ու քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան:

Այս պատասխանից հետո ՀՔԾ-ն Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարել էր հետախուզում ու միջնորդել դատարանին, որ նախկին պաշտոնյայի խափանման միջոց ընտրվի կալանքը: 2019 թ. դեկտեմբերի 4-ին դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Գեւորգ Կոստանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելուն դրդելու հոդվածներով:

Սակայն նախկին գլխավոր դատախազի դեմ, քրեական հետապնդումից բացի, կա նաեւ գույքի բռնագանձման հայց:

2023-ի հունվարին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը, որով պետական մարմինը պահանջում է իր նախկին ղեկավար Կոստանյանից ու նրան փոխակապակցված 3 անձանցից բռնագանձել 1 բնակարան Երեւանում, 2 առանձնատուն Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Ջրվեժ համայնքներում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363.565.000 դրամ: Անշարժ գույքից բացի՝ ԳԴ-ն պահանջում է բռնագանձել շուրջ 174 մլն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, ինչպես նաեւ մոտ 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել:

Նկատենք, որ Գեւորգ Կոստանյանի անունը բացակայում է ՀՀ ընտրողների ռեգիստրից: Եթե դա տեխնիկական սխալի հետեւանք չէ, ապա երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ նախկին պաշտոնյան այլեւս ՀՀ քաղաքացի չէ, կա՛մ քաղաքացի է, բայց ՀՀ հաշվառում չունի:

«Հետքը» պարզել է, որ ՌԴ քաղաքացի դարձած Կոստանյանը հաշվառվել է Մոսկվայի Նամյոտկին 18 հասցեում, որն, ի դեպ, կառուցել է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: «Ռոզմարին» անունով բնակելի համալիրը շահագործման է հանձնվել 2012 թ.: Այն ներառում է 2 շինություն՝ 31-հարկանի աշտարակ (հասցեն՝ Նամյոտկին 18, ներքեւի պատկերում՝ աջից) եւ տարբեր հարկայնություն (12, 18 եւ 23) ունեցող բնակելի շենք (հասցեն՝ Խերսոնսկայա 43, ներքեւի պատկերում՝ ձախից):

Գեւորգ Կոստանյանը շինարարական ընկերություն էր հիմնել Ռուսաստանում

ՌԴ քաղաքացի դառնալուց բացի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի քանի տարի առաջ նաեւ բիզնես էր հիմնել Ռուսաստանում:

Այսպես՝ 2019 թ. սեպտեմբերի 10-ին Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում Գեւորգ Կոստանյանն ու նրա գործընկեր Հայկ Գրիգորյանը հիմնադրել են «Բլագոստրոյ Սերվիս» ՍՊԸ-ն (Благострой Сервис):

Ընկերության կանոնադրական կապիտալը եղել է 10 հազ. ռուբլի, որը գործընկերները կիսել են 50-50 համամասնությամբ: Ընկերության թիրախում, հաշվի առնելով գործունեության հաշվառված տեսակները, եղել է շինարարությունը: Հիմնական տեսակ է գրանցվել սվաղի աշխատանքները: Մյուսների թվում եղել են՝ բնակելի եւ ոչ բնակելի շենքերի շինարարություն, շենքերի կազմատում եւ քանդում, շինարարական հրապարակի նախապատրաստում, հետախուզական հորատում, էլեկտրական, ջրամատակարարման, ջեռուցման, օդորակման համակարգերի մոնտաժ, ատաղձագործական աշխատանքներ, հատակների ծածկապատում եւ պատերի երեսպատում, ներկարարական եւ ապակեպատման աշխատանքներ եւ այլն: 2019-ի հոկտեմբերին ՍՊԸ-ն գրանցվել է իբրեւ միկրոձեռնարկություն:

Հետաքրքիր է «Բլագոստրոյ Սերվիսի» գրանցման հասցեն՝ ք. Խիմկի, Զոյա Կոսմոդեմյանսկայայի 2ա: Սա նկուղային տարածք է, որի հարեւանությամբ գործում են ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի քննչական գլխավոր վարչության Խիմկիի բաժինը, ինչպես նաեւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի վարչության Խիմկիի բաժինը: Դժվար է ասել, թե արդյոք այստեղ դեր խաղացել է Կոստանյանի անցյալը ՀՀ գլխավոր դատախազությունում: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ նշանակվելուց առաջ՝ 2011-2013 թթ., նա ՀՀ զինվորական դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալն էր:

2020 թ. հունվարին Հայկ Գրիգորյանը դուրս է եկել «Բլագոստրոյ Սերվիսից», որն ամբողջությամբ անցել է Գ. Կոստանյանին: Գրիգորյանի հետ ՍՊԸ-ից դուրս է եկել նաեւ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իսայանը: Վերջինիս փոխարինել է Կարեն Մաթեւոսյանը, որը եւս ներգրավված էր շինարարության ոլորտում:

«Բլագոստրոյ Սերվիսի» տվյալների համաձայն՝ Գեւորգ Կոստանյանը եղել է ընկերության միանձնյա սեփականատերը 2020-2024 թթ.: 2024-ի օգոստոսին նա 50 տոկոս բաժնեմասը փոխանցել է Դմիտրի Միխալյովին, որը ընկերության գլխավոր տնօրենն է 2024-ի մայիսից: Ընդ որում՝ մայիսից ընկերության գործունեության հիմնական տեսակը պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի եւ հարակից արտադրանքի մեծածախ առեւտուրն է: Գլխավոր տնօրենի՝ համասեփականատեր դառնալուց շատ չանցած՝ հոկտեմբերին, Կոստանյանը դուրս է եկել ՍՊԸ-ից, Միխալյովը դարձել է միակ փայատեր: Ըստ առկա տվյալների՝ ընկերությունն ունի մեկ աշխատող, որը, բնականաբար, տնօրենն է:

Այդուհանդերձ, ռուսական ընկերության 2020-2023 թթ. ֆինանսական հաշվետվություններում տվյալներ չկան, այլ կերպ ասած՝ ՍՊԸ-ն փաստացի գործունեություն չի ծավալել:

Այս թեմայով

Ժողովրդի պահանջը և բոյկոտը մնում են ուժի մեջ․... Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատես... Դա Վինչիի «Ջոկոնդա» հայտնի կտավը կտեղափոխվի Լ... Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի՝ մեկ ... Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել ՔԿ նախագ... Անչելոտին կարևոր հայտարարություն է արել իր ապ... Տեղեկատվությունը կեղծ է, ԱԺ նախագահը Ռուսաստա... Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ Բանակը պետք է լինի մրցունակ, ոչ թե օրվա հացի ... Պորտուգալիայից՝ Հայաստան․ Նոան ներկայացրել է ... Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների... Չի կարող մահվան ռիսկով «Գազել»-ն ու «ՄԱՆ» ավտ... Եղվարդում բախվել են էլեկտրական «BYD»-ն ու «Me... Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փո... Ինչ կապ ունի «Հարստացիր և հարստացրու»-ն համըն... Ավտովթար՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմե... Ադրբեջանում պետք է ապահովվեն Եվրոպայի խորհրդի... 150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը մա... Սպիտակ բանակի զինվորն ու հրամանատարը․ Արմեն Չ... Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ. այն վարել ... Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր Պապիկյանի ելույթը՝ ՀՀ բանակի կազմավորման 33-ա... Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ ԱԳ պետնախարար Ահմեդ... Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան ... Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետ... Էստոնիան շահագրգռված է հարավկորեական հրետանու... Մեր բանակի միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչ... Երևանում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-... Թրամփի լավ խոսքերը բավարար չեն Թեհրանին համոզ... ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Ռոբերտ Վասը Աբու... Մանրամասներ՝ կահույքի արտադրամասի պահեստային ... Ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից, զի... «Խաղաղության խաչմերուկը» նպատակ ունի վերափոխե... Փառք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հայրե... Առաջարկում եմ հանդիպում կազմակերպել ՀՀ գլխավո... Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ... Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորը... Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է հեռախոսային... Խոշոր հրդեհ՝ Երևանում․ առաջացած կրակն ու ծուխ... Առավել քան վստահ եմ՝ մեր Բանակը կրկին կվերագտ... Ատլետիկի ֆուտբոլիստը կանխել է զինված գողերի ն... Շնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝... Զանգվածային ցույցեր են Սերբիայում․ բախումներ՝... Հայտնի է՝ երբ տեղի կունենա Արմեն Դուլյանի հոգ... ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի ... Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամար... Որոշ հասցեներում ջուր չի լինի Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտ... Եղանակը՝ առաջիկա օրերին Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. վեր... Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել Թրամփը և Մոդին համաձայնել են համատեղ ջանքերով... Nvidia-ն մեկ օրում 600 մլրդ դոլարով էժանացել ... Գյումրիում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած երիտասարդ... Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքաց... ՃՏՊ՝ Կապան-Տանձավեր ավտոճանապարհին․ բեռնատարը... Տեխասն ավելի քան 400 լրացուցիչ զինվորական կու... ՆԳ փոխնախարարը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի ... Հայտնի է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ... Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլո... Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր ԱՄՆ դես... Ռուս տրանսգենդեր տիկտոկերը Երևանի «Վայբ» սրճա... Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ... Ուշադրություն․ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավ... Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ «Եռա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում թալանել են «Ուիգմոր» ԲԿ-ի վիրաբույժի... Սահմանային խորություններում հակառակորդի ԶՈՒ կ... Մեկնարկել է վարչական դատավարության էլեկտրոնայ... Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգն... Կվերականգնենք Հայոց բանակի ավանդույթներն ու հ... ԶՈՒ-ում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրա... Բավարիան նոր դարպասապահ ունի Վստահ եմ` մեր բանակը կշարունակի լինել անկոտրո... Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, ո... Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մառախուղ է, տես... Բանակի օրը այցելեցինք Եռաբլուր. վարչապետը տես... Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է... ՀՀ զինված ուժերը երկրի անկախության, անվտանգու... Երևան-Դիլիջան ճանապարհին «TESLA»-ն դուրս է եկ... Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջ... Հայկական բանակի օրը` Եռաբլուրում. ՈւՂԻՂ Վարչապետը ներկայացրել է՝ ինչպես է աշխատում սո... Լույս չի լինի. հասցեներ Ավինյանի թանկացումներին թիմում բոլորը չէ, որ ... Թքած ունեն ոչ միայն 1.5 մլն նահատակների, այլ ... ԱՄՆ-ն սառեցրել է բոլոր ծրագրերը. 90 օր՝ «կարա... Հերթական կասկածելի քայլը, այս անգամ Չինաստանի... Օրենքով չհաստատված տողերով հիմն է հնչել Ազգայ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել ... ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստո... Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տն... 2025 թվականին նախատեսվում է ձեռք բերել 45 նոր... Անգլիական ակումբը նոր տրանսֆերային առաջարկ կա... Հայաստանը շատերի համար դիտվել է նպատակահարմար... «ՈՒԱԶ» մեքենայի խուզարկությամբ զենք-զինամթերք... Էրդողանը հանդիպել է Թուրքիայի հայ կաթոլիկ համ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan