Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «սրտանց» շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Ընտրություններում համոզիչ հաղթանակն ակնհայտորեն ցույց է տալիս Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև բնակչության անկասկած աջակցությունը Բելառուսի պետական կուրսին»,- աված է Պուտինի շնորհավորական ուղերձում։
Վերջինս նշել է, որ Մոսկվան և Մինսկը կշարունակեն սերտորեն փոխգործակցել ռուս-բելառուսական բազմաբնույթ համագործակցության հետագա զարգացման, Միութենական պետության ինստիտուտների արդյունավետության բարձրացման և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանման ուղղությամբ։
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն ստացել է ընտրողների 86,82 տոկոսի աջակցությունը։ Նա Բելառուսը ղեկավարում է 1994-ից ի վեր: