ԲԴԽ-ի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet»-ում․ վիրավորը կին է
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ընթացքում կագադրիչները ահազանգել են «1-03» ու մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորին, ով կին է եղել, տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ «Chevrolet»-ն առաջ է ընթացել և բախվել իր առջևով ընթացող, Լիբանանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենային:
Բարեբախտաբար «BMW»-ի վարորդը չի տուժել:
Քննչական բաժինը պարզում է «Chevrolet»-ի` հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:
Տեսանյութն՝ այստեղ։