ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունը՝ մասնավորապես իրավապահ և միգրացիոն ոլորտներում։
Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ փոխանցելով նաև Ղազախստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի շնորհավորանքը։
ՆԳ նախարարն ընդգծելով միգրացիոն ոլորտում նախարարության որդեգրած սկզբունքները՝ կարևորել է այդ համատեքստում թվայնացման համակարգերի ներդրման, տվյալների պաշտպանության ու հանրային անվտանգության ապահովման ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։