Շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը
Հունվարի 27-ից ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ շրջանառության մեջ կդրվի 2024 թ. թողարկման նոր թղթադրամը:
Փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն անվանական արժեքի թղթադրամների համեմատ
Դիմերեսում՝
• Վերևի աջ անկյունում՝ թողարկման տարեթիվը՝ «2024»
• ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը
Դարձերեսում՝
• Ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվերը տպագրված են օպտիկապես փոփոխական ներկով:
1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ արժողությամբ թղթադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ՝ առանց սահմանափակումների կամ պայմանների փոփոխության: