Բրյուսելը Բելառուսում անցկացված նախագահի ընտրությունը չի համարում ազատ և ժողովրդավարական. Կայա Կալաս
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը Բելառուսում անցկացված նախագահի ընտրությունը չի համարում ազատ և ժողովրդավարական, այդ իսկ պատճառով էլ մտադիր է պահպանել Մինսկի դեմ պատժամիջոցները:
«Ժողովրդավարության համար անհրաժեշտ են ազատ, ազնիվ ու թափանցիկ ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն մի հասարակությունում, որտեղ պահպանվում են մարդու իրավունքները, չկան խոսքի ու հավաքների սահմանափակումներ, իսկ տարբեր ԶԼՄ-ները կարող են աշխատել ազատորեն: Բելառուսում այդ ամենը չկա»,- ասված է Կալասի գրավոր հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի սահմանել թիրախավորված սահմանափակող միջոցառումներ Բելառուսի պաշտոնյաների դեմ:
Նա նաև նշել է, որ Բրյուսելը կշարունակի աջակցությունը քաղհասարակությանը և մշակութային զարգացմանը։
Հիշեցնենք՝ ըստ exit poll-ի ՝ Լուկաշենկոն առաջատար է Բելառուսի նախագահի ընտրությունում: