Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դին
Հունվարի 25-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում, պահարանի դռնակից էլեկտրական մալուխով կախված վիճակում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու դեպքի մասին ահազանգած քաղաքացին ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես զինծառայողներ։