ՀՀ ղեկավարությունը չպետք է նեղանա, որ ժամանակին աջակցել եմ Ադրբեջանին. Լուկաշենկո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է սիրախաղ անել ԵՄ-ի հետ, նա կոչնչացնի Հայաստանը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկրի նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո օտարերկրյա և բելառուս լրագրողների համար մամուլի ասուլիսի ժամանակ:
«Նա կոչնչացնի Հայաստանը, հանգստացրեք նրան: Նա նաև Ռուսաստանին տրամադրում է իր դեմ։ Նա շրջափակված է, փոքր տարածք է։ Բնակչությունը մեծ չէ։ Նա շրջապատեց իրեն թշնամիներով: Ահա, Եվրամիությունը կսկսի նրան այնտեղ ինչ-որ բանով օգնել… նա կոչնչացնի երկիրը։ Նրան պետք է հանդարտեցնել։ Չի կարելի պատերազմ թույլ տալ Կովկասում»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հավելել է, որ ՀՀ ղեկավարությունը չպետք է նեղանա, որ ժամանակին աջակցել է Ադրբեջանին, և որ նա միշտ աջակցել է ողջախոհությանը՝ Երևանի և Բաքվի միջև պատերազմ թույլ չտալու նպատակով: